«Ունեմ այն, ինչը կերջանկացնի յուրաքանչյուր կնոջ». Արփինե Իսրայելյանը մայրության և կրկին երեխա ունենալու ցանկության մասին


21:24 , 7 ապրիլ, 2017
Life.tert.am-ը գրում է.
 Դերասանուհի Արփինե Իսրայելյանի և բեմադրող–նկարիչ Ներսես Սեդրակյանի  որդին 9 ամսական է։ Փոքրիկ Դավիթը լիարժեք է դարձրել ծնողների երջանկությունն ու նոր գույն բերել նրանց կյանք։ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Tert.am life–ը զրուցել է Արփինեի հետ։

 –Արփինե, առաջին անգամ Մայրության և գեղեցկության տոնը նշում ես որպես մայրիկ։ Տոնը ընկալում փոխվե՞լ  է քեզ մոտ։

 –Տոնի ընկալումը չի փոխվել, քանի որ միշտ շնորհավորել են՝ անկախ նրանից` մայրիկ եմ, թե ոչ։ Ամեն դեպքում, հաճելի է, որ որպես մայրիկ էլ են շնորհավորում։

 –Ամուսինդ անակնկալ մատուցե՞լ է այսօր։

 –Կեսգիշերին ծաղիկներ նվիրեց, իսկ օրը դեռ առջևում է։

 -Քեզ արդեն լիարժեք կայացած մայրիկ համարո՞ւմ ես։ Կարողանո՞ւմ ես ինքնուրույն գլուխ հանել երեխայի խնամքի հետ կապված բոլոր հարցերից։

 –Առաջին իսկ օրվանից ինձ մոտ ամեն ինչ ստացվել է։ Չկա այդպիսի բան, որ չկարողանամ անել կամ հասցնել։ Երևի, մայրական բնազդ ասվածն է, որ երեխայի  ծննդից հետո միանգամից ամեն ինչ փոխում է կնոջ մեջ։

 –Օրդ հիմնականում փոքրիկիդ հետ ես անցկացնում, իսկ երբ նկարահանումների ես լինում, շա՞տ ես կարոտում, թե բաժանումը կարճ է լինում, չես հասցնում։

 –Շատ–շատ եմ կարոտում։ Ահավոր կարոտում եմ։ Հիմնականում շաբաթը 2 օր եմ լինում նկարահանումների, այն էլ`  ոչ ամբողջ օր, սակայն այնքան եմ կապվել, որ նկարահանման գնալու ճանապարհից արդեն կարոտում եմ իրեն։

 –Փոքրիկիդ բնավորությունն արդեն նշմարվո՞ւմ է։

 –Այն էլ ինչպես։) Համառություն և զգացմունքայնություն ունի, որ շատ վառ են դրսևորված։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ