21:17 , 7 ապրիլ, 2017 «Այս փուլում սիրիական հակամարտության կարգավորման մասին խոսելը միամտություն կլինի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա նա նշեց, որ միջազգային հանրության արձագանքը սպասելի էր, և հիմնական այն խաղացողները, ովքեր դեմ էին դուրս գալիս Ասադին, հայտարարություններով հանդես եկան, որ ողջունում են այդ հրթիռակոծությունը, իսկ հակառակ կողմը` Իրանը, Ռուսաստանը, դատապարտեցին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի Արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Ըստ արաբագետի՝ այս հրթիռակոծությունները համաձայնեցված գործողություններից դուրս մնացած զարգացումներն են:
«2015 թվականի վերջից ԱՄՆ-ն և Ռուսաստանը ընդհանուր եզրեր էին գտել Սիրիայի ներսում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ, և սա արտահայտվեց երկկողմ համաձայնությունների տեսքով, բայց առանձին հատվածներում այդ համաձայնեցվածությունը դուրս էր գալիս վերահսկողությունից»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս գործողությունները դժվար կանխատեսելի էին և կապված «Իսլամական պետության» ակտիվության հետ: