19:30 , 7 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.Ապրիլի 7-ն առողջության համաշխարհային օրն է։ Այս տարի այն նվիրված է դեպրեսիային։ Դեպրեսիան բավական տարածված վիճակ է, որը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ ցանկացած պահի։ Այն ոչ միշտ է հայտնաբերվում և բուժվում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում առողջապահության ոլորտի մասնագետների հետ։
Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է. «Դեպրեսիայի վաղ ախտորոշումը և ինքնասպանության հակումների կանխարգելումը բավականին բազմաբնույթ և լայնածավալ խնդիր է և սերտ կապակցված է առողջ ապրելակերպի հետ։ Դեպրեսիայի վաղ հայտնաբերումը և ախտորոշումը, ժամանակին մասնագիտական որակյալ բուժօգնության ապահովումը հնարավոր կդարձնեն 21-րդ դարի ամենատարածված և հաշմանդամություն բերող հիվանդությունների մեկի դեմ ժողովրդական պայքար մղելու»,-հայտնում է «Ա1+»-ը։
Նրա խոսքով՝ նույնիսկ երբ անհրաժեշտ ծառայությունները հասանելի են, մարդիկ խուսափում են այս հարցով բժշկին մոտենալ. վախենում են շրջապատի կանխակալ կամ խտրական վերաբերմունքից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։