18:24 , 7 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.«Չնայած արդեն մայր եմ, բայց շարունակում եմ ինքս էլ մայրիկիս կարիքը զգալ: Այսօրը առաջին հերթին մայրիկիս օրն եմ համարում ու ինչպես ամեն տարի՝ այս տարի էլ առաջինն իրեն ու աշխարհի բոլոր մայրերին եմ ուզում շնորհավորել: Նրանք մեր ամեն մի օրն են տոն դարձնում իրենց գոյությամբ: Ճիշտ է՝ ապրիլի 7-ը համարվում է մայրության օրը, սակայն, ըստ իս, միայն այսօր չպետք է հիշենք մայրերին, փոխարենը՝ նրանց ամեն օրը մենք պետք է տոն դարձնենք ու մեծ ուշադրություն ցուցաբերենք: Հույս ունեմ, որ ես միշտ տղայիս ուշադրության կենտրոնում կլինեմ»,- նշեց Արեւիկն ու խոսեց մայրիկի կարգավիճակում այս օրն անցկացնելու յուրահատկությունից.
«Այսօր չորս ամիսն է լրանում, ինչ վայելում եմ մայրության բերկրանքը, ինչի համար շնորհակալ եմ Տիրոջը: Ինձ պարզպես հրաշալի եմ զգում այս կարգավիճակում, հիմա արդեն անհամբեր սպասում եմ, թե, ե՞րբ եմ տղայիս շութերից լսելու «մամա» բառը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։