Իտալական դատարանը կասեցրել է ադրբեջանական գազամուղի շինարարությունը
22:16 , 7 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
Իտալական Լացիոյի շրջանային դատարանը կասեցրել է Անդրադրիատիկ գազամուղի (TAP) շինարարությունը, որով ադրբեջանական գազը պետք է առաքվի Իտալիա: Գազամուղի շինարարության համար նախատեսվում էր 221 ձիթենի տեղափոխել իտալական Մելեդունիո քաղաքից Ապուլիա տարածաշրջան:
Դատարանի որոշումն արգելափակում է գազամուղի շինարարական աշխատանքներն առնվազն մինչև ապրիլի 19-ը, երբ այդ հարցը կրկին պետք է քննարկվի դատարանում, հայտնում է Haqqin.az-ը Reuters-ի վրա հղումով:
Լացիոյի վարչական դատարանն այդպիսով բավարարել է Ապուլիայի իշխանությունների հայցը Իտալիայի բնապահպանական նախարարության որոշումը չեղարկելու մասին, որով թույլատրվել էր ձիթենիների տեղափոխումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։