Ստոկհոլմում բեռնատարի` ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով կան զոհեր. Շվեդիայի Ռադիո (լուսանկարներ, տեսանյութ, թարմացված)


18:18 , 7 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 17.53 Շվեդիայի ոստիկանությունն արգելափակել է միջադեպի վայրը. այնտեղ գտնվում է մոտ 10 ոստիկանական ավտոմեքենա և շտապօգնության առնվազն 5 ավտոմեքենա: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակում է որպես հնարավոր ահաբեկչական ակտ:  Չհաստատված տվյալների համաձայն` իրավապահ մարմինները հաղորդագրություններ են ստացել տարածքում լսված կրակոցների մասին:

 «Ես տեսել եմ առնվազն երեք մահացած մարդու, սակայն հնարավոր է` նրանք ավելի շատ են: Այստեղ լիակատար քաոս է տիրում», - դեպքի վայրից հայտնել է Շվեդական Ռադիոյի թղթակիցն ուղիղ եթերում:

17.41 Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարի` ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով մահացել է երեք մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Շվեդիայի Ռադիոյին:
 Ականատեսներից մեկի խոսքով` բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցով` Դրոտնինգատանով զբոսնող մարդկանց ամբոխի մեջ: Ավտոմեքենան կանգ է առել այն բանից հետո, երբ մխրճվել է խանութներից մեկի ցուցափեղկի մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։