18:00 , 7 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Շղարշիկ գյուղի բնակիչը ինքնասպանություն է գործել, համագյուղացիների խոսքով՝ քացախաթթու խմելով։
Այս մասին Tert.am-ին հայտնած Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն ընդգծեց, որ ինքնասպանություն գործածը 68-ամյա կին է, ով ամուսնացած չէր:
«Ապրում էր քրոջ հետ հայրական տանը, սոցիալապես անապահով են, ֆինանսական խնդիրներ ունեին առողջական խնդիրներ չի ունեցել։ Երբ հիվանդանոցում հարցրել են՝ ինչո՞ւ, ասել է՝ լավ կյանքից չէ»,-շեշտեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։