13:52 , 21 մարտ, 2013
Հենց այս օրերին է բացահայտվում, թե ինչու ընտրական օրենսդրություն փոփոխելիս տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը թողեցին ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների վրա, իսկ միջանկյալն ու բարձրը դարձրին պետական: «Չկարողացան ձեր հանձնաժողովականները և կամ վստահված անձինք արձանագրել օրենքի խախտումները (կամ բռնել խախտողների ձեռքը) և դրանք ներկայացնել ՍԴ՝ մեղքը ձեր վիզը»՝ ահա իշխանական պատասխանն այսօր ընդդիմութանը: Այսինքն՝ ՀՀԿ-ական հանձնաժողովականներն այնտեղ էին հենց օրինախախտումներ կատարելու և դրանք պարտակելու համար, այո՞…