Թուրքիայում պետական հեռուստաընկերության 38 աշխատակցի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
17:06 , 7 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Անկարայի դատախազության հրահանգով Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության 38 աշխատակցի նկատմամաբ ձերբակալման որոշում է կայացվել:
Ըստ AA-ի՝ աշխատակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել գյուլենական լինելու կասկածանքով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: