Ծաղկաձորում կոնյակի փառատոն է անցկացվելու. 30 ընկերություն կմասնակցի


16:36 , 7 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մայիսի 7-ին Ծաղկաձորում կկազմակերպի «Կոնյակի փառատոն»: Այս մասին տեղեկացրել է «Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը:
 Փառատոնի նպատակն է հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:
Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություն: Խզմալյանի խոսքով, նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։