Մանչեսթեր Յունայթեդի լեգենդար հարձակվողին երիկամի փոխպատվաստում են արել


15:27 , 7 ապրիլ, 2017

Lragir.am-ը գրում է.

BBC-ն, հղում անելով Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքին, տեղեկացրել է, որ թիմի նախկին լեգենդար հարձակվող Էնդի Քոուլին երիկամի փոխպատվաստում են արել:

-Բուժման ընթացքում Քոուլը որոշ ժամանակով պետք է հրաժարվի թիմի դեսպանի իր գործից: Ֆուտբոլիստն ու իր ընտանիքը ցանկանում են շնորհակալություն հայտնել Յունայթեդին և ֆաներին աջակցության համար: Քոուլը նաև ցանկացել է, որպեսզի բուժումն անցնի անաղմուկ և պահպանվի իր անձնական տարածքը,-գրել է պարբերականը:


Հիշեցնենք, որ Էնդի Քոուլը համարվում է Անգլիայի բազմակի չեմպիոն, գավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր (1999):