«Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է


15:19 , 7 ապրիլ, 2017

 «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էYerkir.am-ը գրում է.

Այսօր «Ելք» դաշինքի խորհրդի նիստից հետո դաշինքի  անդամ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու  որոշման մասին: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով` մասնակցության որոշումը հեշտ չի տրվել, որովհետև ինքը ընտրվել է պատգամավոր, և հարց էր առաջանում, թե ինչպես իր ընտրողները կնայեն քաղաքապետի ընտրություններին մասնակցելու Փաշինյանի որոշմանը: Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, այդ մարդիկ ձայն են տվել, որպեսզի օգտագործվի հնարավորությունը` փոփոխություններ կատարելու համար:

Նշենք, որ «Ելք»-ի ցուցակում է ընդգրկվել նաև «Ժ_առանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանը: