16:24 , 7 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմին նախօրոք տեղեկացրել են ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ավիահարված հասցնելու մասին. հայտնում է RT-ն:
«Այո, տեղեկատվություն տրամադրվել է»,-ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վլադիմիր Պուտինին ոչ ոք չի զանգահարել:
«Տվյալները ստացել ենք տեղեկատվության փոխանակման առկա կանալներով»,-ասել է նա: