Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծման պատասխանատուն Ասադի ռեժիմն է. ՆԱՏՕ


14:36 , 7 ապրիլ, 2017

Սիրիական ռեժիմը ամբողջությամբ կրում է իրադարձությունների զարգացման ամբողջական պատասխանատվությունը, ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծմանը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Քիմիական զենքի ցանկացած կիրառում անթույլատրելի է, այն չի կարող առանց պատասխանի մնալ, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: ՆԱՏՕ-ն քիմիական զենքի կիրառումը համարում է սպառնալիք միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ շեշտվում է, որ ԱՄՆ-ը հարվածել է Սիրիային քիմիական զենքի կիրառմամբ սարսափելի հարձակումից հետո, որի հետևանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել: