Թրամփին Կոնգրեսի թույլտվությունն անհրաժեշտ չէ Սիրիային հրթիռահարված հասցնելու համար. Սպիտակ տուն


14:10 , 7 ապրիլ, 2017

168.am-ը գրում է.

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի թույլտվությունը չէր պահանջվում Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու համար: Այս մասին ասված է Սպիտակ տան իրավախորհրդատուի տարածած հայտարարության մեջ:

«Կոնգրեսի թույլտվությունը չի պահանջվում,­ փաստաթղթից մեջբերում է անում Washington Post թերթը:­ Ամերիկյան հրթիռահարվածներն ուժի արդարացված գործադրում են՝ ելնելով մի շարք գործոններից, այդ թվում նաեւ տարածաշրջանային կայունությունն ամրապանդելու, քիմիական զենքի օգտագործմանը խոչընդոտելու եւ գազանային հանցագործություններից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունից»:

Հայտարարության մեջ պնդվում է, որ Թրամփի գործողությունները հավասարազոր են պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդի՝ Բարաք Օբամայի ռազմական գործողությանը 2011 թվականին Լիբիայում: Իրավախորհրդատուն ընդգծում է, որ Սպիտակ տան տերն «իրավունք ունի պաշտպանելու ԱՄՆ­-ի ազգային շահերը»: