600 աշխատատեղ՝ մինչև տարեվերջ


13:00 , 7 ապրիլ, 2017

Картинки по запросу աշխատատեղՊետությունը փորձում է ոչ միայն ներգրավել ներդրումային դաշտ նոր ֆինանսական միջոցներ, այլ նաև հետամուտ է լինում արդեն իսկ գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը:

Լոռու մարզում տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը իրականացնում է նոր ներդրումային ծրագիր, որի արդյունքում մինչև 2017 թվականի ավարտը պետք է ստեղծվի 600 նոր աշխատատեղ։

2016 թվականին ընկերությունն արտադրել է 2.1 մլրդ դրամի արտադրանք, ինչն ամբողջությամբ արտահանվել է՝ գրանցելով 9,6% արտադրանքի և արտահանման ծավալների աճ։