13:39 , 7 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մոտ ժամանակներս գնահատական կտա Սիրիայում ստեղծված իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է Газета.ру-ն:
ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը Շայրաթ ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն արձագանքել է կատարվածին` ԱՄՆ-ի քայլերը սուվերեն պետության դեմ ագրեսիա որակելով: