Ծանրամարտ. Բաբկեն Բագրատյանը 11-րդն է պատանիների աշխարհի առաջնությունում


12:03 , 7 ապրիլ, 2017

Ծանրամարտ. Բաբկեն Բագրատյանը 11-րդն է պատանիների աշխարհի առաջնությունումArmsport.am-ը գրում է.

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթանում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:

Երեկ 62 կգ քաշային կարգում մրցել է Բաբկեն Բագրատյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երկամարտի 245 կգ արդյունքով (110+135) հայ ծանրորդը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

Այսօր 69 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Ռաֆիկ Հարությունյանը եւ Արմեն Գրիգորյանը: