«Իրավունք». Ո՞վ է «Իգլայի» գործով երրորդ կալանավորվածը


10:25 , 7 ապրիլ, 2017

«Ո՞վ է հայտնի «Իգլայի» գործով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործարար Սանասար Գաբրիելյանի հետ կալանավորված երրորդ անձնավորությունը, այսօր հետաքրքրում է բոլորին: Այդ անձի մասին տեղեկությունները կցկտուր են:


Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ երրորդ կալանավորվածն ապահովված անձնավորություն է, բայց չգիտես ինչու հրաժարվել է փաստաբան ունենալուց: Ավելին, երբ նրան առաջարկվել է հանրային պաշտպան, նա հայտնել է, որ ի վիճակի է մասնավոր պաշտպան ունենալ, բայց չի ցանկանում:

 

Որոշ տեղեկությունների համաձայն, նա հենց այն անձնավորությունն է, ով ցուցմունք է տվել Բաբայանի մյուս կալանավորվածի դեմ, սակայն մինչ օրս նրանց հետ առերեսում չի կազմակերպվել:

 

Նշենք, որ թե Բաբայանի, թե Սանասար Բագրիելյանի փաստաբանները շարունակում են պնդել, որ կալանավորվելուց հետո իրենց պաշտպանյալների հետ որէ քննչական գործողություն չի կատարվել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։