Պուտինն «ագրեսիա» է որակել Սիրիայի տարածքում ԱՄՆ հարվածները


10:05 , 7 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում ԱՄՆ իրականացրած հրթիռային հարձակումը, նշել է, որ տեղի ունեցածն «ինքնավար պետության դեմ ուղղված ագրեսիա է և հորինած պատճառով միջազգային իրավունքի նորմերի խախտում»:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ՌԴ նախագահի խոսքը լրագրողներին է փոխանցել նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Խոսնակի փոխանցմամբ՝ սիրիական բանակն իրականում «քիմիական զենքի պաշար չունի»: Պեսկովը հիշեցրել է, որ Սիրիայի կառավարական ուժերի ունեցած քիմիական զենքի ամբողջ պաշարի ոչնչացումն արձանագրվել ու հաստատվել է ՄԱԿ-ի կողմից:

«Միևնույն ժամանակ, Պուտինի կարծիքով, ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման փաստերի լրիվ անտեսումն էապես վատթարացնում է իրավիճակը»,-ընդգծել է Պեսկովը:

Պուտինը ենթադրում է, որ Սիրիայի տարածքում իրականացված հրթիռակոծության միջոցով ԱՄՆ-ն փորձում է  շեղել միջազգային հանրության ուշադրությունն Իրաքում խաղաղ բնակչության շրջանում գրանցված մեծաքանակ զոհերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ