ԵՄ-ն կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայի քիմհարձակման գործով անհապաղ, անկախ և անաչառ հետաքննություն ապահովել


03:50 , 7 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է․

Եվրոպական Միությունը խստորեն դատապարտել է ապրիլի 4-ին քիմիական զենքի կիրառումը սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մանրակրկիտ հետաքննություն ձեռնարկել միջադեպի վերաբերյալ: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում:
«ԵՄ-ն խստորեն դատապարտել է ապրիլի 4-ին քիմիական զենքի կիրառումը սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ... ԵՄ-ն կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ապահովել միջադեպի անհապաղ, անկախ և անաչառ հետաքննությունը», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:


Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած քիմիական հարձակումից առավելապես տուժել է Խան Շեյխուն փոքր քաղաքը, որտեղ գրանցվել է 72 զոհ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ