02:53 , 7 ապրիլ, 2017
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելուն ուղղված գործողության համար: Հայտնում է gazeta.ru-ն:
«Այդ քայլերն արդեն ձեռնարկվում են»,- ասել է նա ի պատասխան հարցին, թե արդյոք իրենք, նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին միջազգային կոալիցիա կստեղծեն Ասադի հեռացման համար:
Ամերիկացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ը վստահ են նրանում, որ Ասադի ռեժիմն է պատասխանատու Իդլիբում քիմիական հարձակման համար:
Նա նաև կոչ է արել Ռուսաստանին վերանայել Սիրիայի իշխանություններին, այդ թվում նաև Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը կատարվածից հետո: