35 միլիոն դոլարանոց գտածո՝ հին կարի մեքենայի մեջ (Photo, video)


05:53 , 7 ապրիլ, 2017

Կառլ Սաբատինոյի հորաքույրը մահից առաջ նրան մի գաղտնիք հայտնեց, որ ցնցեց արվեստի աշխարհը: Պարզվում է՝ նրա կարի մեքենայի մեջ պահվում էր իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի աշխատանքներից մեկը, որը հորաքրոջ ամուսինը գնել էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընդամենը 30 դոլարով:

Հետաքրքրական է, որ նկարի նման մի գործ կախված է Կլիվլենդի թանգարանում, օրիգինալի անվան տակ: Բայց փաստերն այդքան էլ այդպես չեն: Ներկայումս կարի մեքենայից գտած կտավն արժե մոտ 25-35 միլիոն դոլար: