Թիլերսոնը հայտարարել է նախագահի պաշտոնից Ասադի հեռացման իրականացման ԱՄՆ-ի որոշման մասին


23:41 , 7 ապրիլ, 2017

 ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելուն ուղղված գործողության համար: Հայտնում է gazeta.ru-ն:
 «Այդ քայլերն արդեն ձեռնարկվում են»,- ասել է նա ի պատասխան հարցին, թե արդյոք իրենք, նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին միջազգային կոալիցիա կստեղծեն Ասադի հեռացման համար:

 Ամերիկացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ը վստահ են նրանում, որ Ասադի ռեժիմն է պատասխանատու Իդլիբում քիմիական հարձակման համար:

Նա նաև կոչ է արել Ռուսաստանին վերանայել Սիրիայի իշխանություններին, այդ թվում նաև Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը կատարվածից հետո: