Լը Պենը մնում է ընտրությունների առաջին փուլի ֆավորիտը


21:43 , 7 ապրիլ, 2017
 Լը Պենը մնում է ընտրությունների առաջին փուլի ֆավորիտըYerkir.am-ը գրում է.
 Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը մեկ օրում մեկ տոկոսով թուլացրել է դիրքերը։ Այս մասին են վկայում ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ OpinionWay ընկերության հարցման տվյալները, հայտնում է «РИА Новости»-ն:
 Լը Պենը նախկինի պես մնում է ընտրությունների առաջին փուլի ֆավորիտը, սակայն այժմ, համաձայն հարցման տվյալի, նրա օգտին ձայները պատրաստ են տալ ընտրողների 25 տոկոսը։ Նախօրեին այդ ցուցանիշը կազմել է 26 տոկոս։

Առաջին փուլում Լը Պենի հիմնական հակառակորդների դիրքը մնացել է նույնը։ Այսպես, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին իրենց ձայնը կտան ընտրողների 24 տոկոսը։ Երրորդ տեղում է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ում աջակցում են ընտրողների 20 տոկոսը։

Ֆրանսիայում նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին։