22:18 , 6 ապրիլ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում սրճարան-ռեստորաններ բացելու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գաղափարը, ի տարբերություն շատերի, դերասան Սերգեյ Դանիելյանը չի բոյկոտում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը նշեց՝ մեծ հույս ունի, որ այս գաղափարը կծառայի իր նպատակին, բայց եւ հասկանում է այս թեմայի շուրջ հասարակության մտահոգությունը.
«Բացի պարոն Ամիրյանի կարծիքից, լսել եմ նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի կարծիքը, եւ ճանաչելով նրանց՝ կարծում եմ սա լավ նախաձեռնություն է: Ճիշտ է՝ մենք սովոր ենք, որ յուրաքանչյուր բան անճաշակները փչացնում են ու եթե իշխանության մատը խառն է, ուրեմն վատ բան կլինի, այս առումով կիսում եմ ժողովրդի մտահոգությունը, սակայն, իմանալով մշակույթի նախարարի ու օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ճաշակը, չեմ կարծում, թե այս գաղափարն արդյունքում վատ պտուղներ կտա: Սա կոմերցիոն քայլ է, որը կշատացնի եւ հանդիսատեսի քանակը եւ շահավետ կդառնա թատրոնի համար»,- նշեց դերասանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: