18:30 , 6 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.«Իրանը փրկել է ադրբեջանցի ժողովրդին, հակառակ դեպքում հայերը կարող էին նույնիսկ Բաքուն գրավել: Մինչ օրս Ադրբեջանն Իրանին 30 մլն դոլար է պարտք: Սակայն Իրանը երբեք չի արծարծել այդ հարցը: Եթե Իրանի փոխարեն Թուրքիան լիներ, վաղուց արդեն կպահանջեր կամ գումարը, կամ կօգտվեր դրանից 10 անգամ ավելի մեծ շահ կորզելով»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը:
Այնուհետև իրանցի գեներալը մեղադրել է «ադրբեջանցի պաշտոնյաներին» անշնորհակալ լինելու մեջ: Նա ասել է, որ «եթե Իրանը ժամանակին չօգներ Ռովշան Ջավադովին (որն այն ժամանակ ներքին գործերի փոխնախարարն էր, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը), հայերն այլ տարածքներ էլ կգրավեին: Այն օրերին մենք Բաքվում 6500 զինվոր պատրաստեցինք»,-պնդել է պաշտոնաթող իրանցի գեներալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։