19:30 , 6 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուլուզի բժշկության և հոգեբանության ֆրանսիական ինստիտուտը կամավորներին 16 հազար դոլար կվճարի երկու ամիս անկողնում անցկացնելու համար. հայտնում է Информинг.ру-ն: Մասնագետները փորձելու են հասկանալ՝ ինչ ազդեցություն է թողնում երկարատև անկշռելիությունը օրգանիզմի վրա:
Նշվում է, որ բոլոր գործողությունները, այդ թվում` սնվելն ու բնական կարիքները հոգալը, պետք է իրականացվեն պառկած վիճակում:
Գիտնականները նաև կպարզեն` ինչպես են հակաօքսիդանտներն ազդում մարդու օրգանիզմի վրա միկրոձգողականության պայմաններում:
Հետազոտությանը կարող են մասնակցել 20-50 տարեկան առողջ տղամարդիկ: Հետազոտությունը կանցկացվի 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: