Ամուսնություն կովի, պիցցայի կամ Բեռլինի պատի հետ


19:45 , 8 ապրիլ, 2017

Մեր օրերում, երբ ամուր հարաբերություններ կառուցելն այդքան էլ հեշտ գործ չէ, որոշ մարդիկ նախընտրում են ամուսնանալ անշունչ առարկաների հետ: Դժվար է ասել՝ սա սեր է, թե ոչ, այնուամենայնիվ, յուրաքանչյուրն ունի այդ քայլին դիմելու իր պատճառները:

Գուրահ Ալիթը ստիպված էր ամուսանանալ կովի հետ, քանի որ դա էին պահանջում գյուղի ավանդույթները։ Բանն այն է, որ այդ կերպ նա պետք է իր գյուղի վրայից հաներ անեծքը: Արարողությունը սարսափելի ավարտ ունեցավ. Ալիթը նետվեց ծովն ու խեղդվեց:

Похожее изображениеԷիյա Ռիտան ամուսնացել է Բեռլինի պատի հետ: 1989 թվականին, երբ մյուս մարդիկ տոնում էին Բեռլինի պատի փլուզումը, նրա կինն ահավոր վիճակում էր: The Telegraph-ին տրված հարցազրույցում նա ասել է. «Նրանց արածը սարսափելի էր: Նրանք սպանեցին իմ ամուսնուն»:


Չանգ Հզիի կինը՝ Ցայը, ինքնասպան էր եղել: Դրանից 20 տարի անց նա ամուսնացավ բարբի տիկնիկի հետ, քանի որ այն համոզմանն էր, թե կնոջ հոգին վերամարմնավորվել է տիկնիկի մեջ:

Картинки по запросу marrying pizzaԱյս ռուս տղան որոշեց ամուսնանալ պիցցայի  հետ, քանի որ կարծում էր, որ մարդկանց սերը միշտ ավարտվում է հիասթափությամբ, իսկ պիցցա նա պաշտում է: Mirror-ին տված հարցազրույցում նա ասում է. «Իմ ընկերների կեսը շարունակ բողոքում էին իրենց երկրորդ կեսերից, մի մասն էլ՝ դժգոհում դրա բացակայությունից»: Այսպիսով՝ մարդկային հարաբերություններից խուսափելու համար նա որպես իր կողակից ընտրեց պիցցային: Նրա խոսքերով՝ երկու մարդկանց միջև սերը շատ խճճված երևույթ է, իսկ պիցցան երբեք չի դավաճանի ու չի ստի:

Картинки по запросу amanda statue of libertyԱմանդա Ուիթթեյքերը խելակորույս սիրահարվել է Ազատության  արձանին ու չի պատկերացնում մեկ ուրիշին իր կողքին: Նա չորս անգամ այցելել է իր սիրեցյալին՝ կտրելով մեծ հեռավորություն, որպեսզի տեսնի ու համբուրի նրան: Արձանի փոքրիկ տարբերակը նա պահում է իր տանը: