Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի ժողովրդին. Պորոշեն


16:48 , 6 ապրիլ, 2017

 Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

 Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Պորոշենկոն նամակում նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:

 «Անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ժամանակակից մարտահրավերներն էլ ավելի են մերձեցնում երկու երկրներին: Ուկրաինայում զգում են Ադրբեջանի դիրքորոշումը և բարձր են գնահատում: Մենք էլ մեր հերթին մշտապես աջակցում ենք ադրբեջանցի ժողովրդին և շարունակելու ենք աջակցել»,-ասվում է Պորոշենկոյի ուղերձում: