Գարեգին Բեքչյանն արհամարհանք համարեց իրեն պատրիարքարանում աշխատասենյակ չտրամադրելը. Սահակ Մաշալյան


23:42 , 6 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.
 Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և պատրիարքի փոխանորդի աթոռից չհրաժարվող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երկուշաբթի են հանդիպել և առանձնազրույց ունեցել, սակայն մանրամասները կհրապարակվեն հետո՝ զեկույցի տեսքով:
 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապես Սահակ Մաշալյանը՝ նշելով, որ մանրամասների մասին խոսելը խառնաշփոթ իրավիճակ կստեղծի:

«Այնպես որ բոլոր փուլերն անցկացնելուց հետո պաշտոնական հաղորդագրություն կստանաք»,- ասաց նա:
 Սահակ Մաշալյանը նշեց, որ տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը պատրիարքարանում չի մնում, քանի որ Արամ Աթեշյանը նրան պատրիարքարանում գրասենյակ չի տրամադրել:
 «Գարեգին Բեքչյանն էլ արհամարհանք համարեց: Քանի դեռ նրան աշխատասենյակ չեն տրամադրել, նա չի կարող մնալ պատրիարքարանում»,- ասաց նա:
 Սահակ Մաշալյանը նշեց, որ հիմա Ստամբուլի հայ հոգևորականները պատրաստվում են Ավագ շաբաթը նշելուն: Մինչև Հարության տոն, որևէ գործընթաց տեղապահի ընտրությունների հետ կապված չի տարվելու. «Դրանից հետո Թուրքիայում ընտրություններն են: Այնուհետև կկատարվի այն, ինչը որ պատշաճ է»:
 Սահակ սրբազանը հույս հայտնեց, որ Արամ Աթեշյանը մինչ այդ կհամոզվի, վեհափառ հայրապետի, հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսների կողմից ընդունված, կանոնավոր կերպով ընտրված տեղապահին կճանաչի:
Հարցին, թե ով է առաջիկայում անցկացնելու եկեղեցական տոները պատրիարքարանում, Սահակ Մաշալյանը պատասխանեց, որ ո՛չ Գարեգին Բեքչյանը, ոչ էլ Արամ Աթեշյանը, այլ Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։