15:47 , 6 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Եվրախորհրդարանը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին` ազատ արձակել չարտոնված ակցիայի մասնակիցներին և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին. հայտնում է Газета.ру-ն:
Մարտի 26-ին Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում չարտոնված հանրահավաքներ էին անցկացվել կոռուպցիայի դեմ: Վերջին տվյալներով` ձերբակալվել է 1000 մարդ, այդ թվում` Ալեքսեյ ՆԱվալնին:
Ալեքսեյ Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» մարտի 2-ին հետաքննություն էր հրապարակել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին։