Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը Օլանդին վատ նախագահ Է համարել


15:18 , 6 ապրիլ, 2017

Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը Օլանդին վատ նախագահ Է համարելAysor.am-ը գրում է.

Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը բացասական գնահատական Է տվել երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությանը և նրան համարում Է «վատ նախագահ»: Այդ մասին վկայում են Odoxa ընկերության հարցման՝ ապրիլի 6-ին հրապարակված արդյունքները, փոխանցում է «Интерфакс»-ը:

Մասնավորապես, հարցման մասնակիցների 83 տոկոսը դժգոհ Է Օլանդի տնտեսական և սոցիալական քաղաքականությունից: Փոխարենը հարցվածների 54 տոկոսը դրական Է գնահատել Ֆրանսիայի գործող նախագահի ներդրումն ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Հարցման մասնակիցների գրեթե քառորդ մասն Օլանդի հնգամյա նախագահական ժամկետի նշանակալի իրադարձությունը համարել Է այն բարեփոխումը, որն օրինականացրել Է միասեռ ամուսնությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ