14:19 , 6 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Սիրիայում կռվում են հարյուր հազարավոր ահաբեկիչներ, որոնք կարող են մեկնել եվրոպական երկրներ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Večernji list խորվաթական պարբերականին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Խնդիրը (ահաբեկիչների) քաղաքացիությունների մեջ չէ: Դուք գիտեք, որ ահաբեկիչներն ամբողջ աշխարհին նայում են որպես մի տարածք: Այդ իսկ պատճառով պարտադիր չէ, որ ձեր պետությանը կամ, ընդհանուր առմամբ, Եվրոպային սպառնացող վտանգը գալիս է միայն եվրոպացիներից: Ճիշտ է, եվրոպացին ավելի վտանգավոր է, քանի որ նա լավ է կողմնորոշվում տեղանքում, բայց նա կվերադառնա և ահաբեկիչներ կբերի այլ երկրներից... ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ պատճառով, երբ մենք խոսում ենք Սիրիայում ահաբեկիչների քանակի մասին, խոսում ենք վստահամբ հարյուր հազարավորների մասին… Նվազագույնը` 100 հազար: Իհարկե, նրանք գալիս են , գնում, մահանում մարտերում»,- ասել է նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սիրիան տվյալներ ունի բալկանյան երկրներից ահաբեկիչների մասին: