13:46 , 6 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
Հանրահայտ BBC լրատվամիջոցի կայքի՝ աշխարհի տարբեր ճանապարհորդական ուղղություններին նվիրված BBC Travel բաժինն անդրադարձել է Հայաստանին՝ նյութը վերնագրելով «Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը»:
«Այս եվրոպական երկիրը քրիստոնեությունը պետական կրոն դարձրեց 301 թվականին, և այդ պատմությունը կարելի է դեռևս տեսնել պատմական վայրերի միջոցով»,- գրում է BBC-ն:
Լրատվամիջոցը պատմում է հոգևոր առաջնորդի՝ Գրիգոր Լուսավորչի մասին, նաև՝ քրիստոնեության ընդունման, Խոր Վիրապի, Գառնու հեթանոսական տաճարի, Գեղարդի վանքի պատմության և ստեղծման, Վաղարշապատ քաղաքի և այնտեղ գտնվող Սուրբ Գայանե եկեղեցու մասին: Կայքն անդրադարձել է նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող Զորաց եկեղեցուն, խաչքարերի պատմությանը և Նորատուսի գերեզմանատանը, ինչպես նաև Քարահունջին: Հեղինակավոր լրատվամիջոցը գրում է, որ այն իր վաղեմությամբ և տեսքով նման է Անգլիայի հայտնի Սթոունհենջին, և որոշ գիտնականների կարծիքով՝ ստեղծվել է աստղադիտական դիտարկումների համար, ինչի դեպքում հնարավոր է, որ այն աշխարհի ամենահին աստղադիտարանը լինի:
Կրոնական պատմությունը

Ընդամենը 3 միլիոն բնակչությամբ Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկն է: Այն, սակայն, իր զգալի տեղն ունի հոգևոր պատմության մեջ. ըստ պատմաբանների՝ 301 թվականին այն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր հայերի մոտ 95 տոկոսը քրիստոնյա է, և երկրի կրոնական պատմությունը կարելի է տեսնել իր հնագույն վայրերի և հուշարձանների միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ