13:29 , 6 ապրիլ, 2017
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը խոստացել է ընտրվելուց հետո անել հնարավոր ամեն ինչ՝ հակառուսական պատժամիջոցները չեղարկելու համար:
«Ես կանեմ ամեն, որպեսզի հանեմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք բացի ֆրանսիացի ֆերմերների սնանկացումից ոչ մի բան չեն հանգեցրել»,-հայտարարել է Ֆիյոնը France Info ռադիոկայանին տված հարցազրույցին:
Նա նաև նշել է, որ խելամիտ չէ հակամարտութան մեջ մտնել Սիրիայում Ռուսաստանի հետ: