Ինչո՞ւ ենք մենք սիրում «քցել»


12:32 , 6 ապրիլ, 2017
Image may contain: 1 personԻնչո՞ւ ենք մենք սիրում «քցել»։ Օլիգարխները, ստվերում աշխատելով ու հարկեր չմուծելով, քցում են պետությանը, տաքսիստը ուզում է քցի պարսիկ տուրիստին, բնակիչը ուզում է հաշվիչները հետ տա ու էլի քցի ջրմուղին կամ էլեկտրացանցին, բենզալցակայանները քցում են վարորդներին, վարորդն էլ իր հերթին ուզում է քցի ԱՊՊԱ-ին։ Ամբողջ աշխարհում տարածված երևույթ է, բայց մեզ մոտ մի տեսակ հպարտանալու առիթ է։ Եթե մեկին հարցնեք՝ ուզո՞ւմ է 100 հազար դրամ աշխատել, թե կպցնել, կնախընտրի կպցնել։ Թող տրակտորները աշխատեն, ինքը ինչի՞ պիտի աշխատի։ Որովհետև մեր հասարակությունը՝ որպես մեծ սոցիալական խումբ, որպես միասնական օրգանիզմ, դեռևս չի ինքնահաստատվել ու կայացել։