ՀՀԿ-ի հետ որևիցե դաշինք կամ կոալիցիա բացառվում է. «Ելք» դաշինքի անդամ


12:11 , 6 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, ով խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքից առաջադրված թեկնածու էր, անհնարին է համարում ՀՀԿ-«Ելք» կոալիցիան:


«Մեկնաբանելու կարելի էլ չկա, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀԿ-ի հետ որևիցե դաշինք կամ կոալիցիա բացառվում է, և որևիցե մեկնաբանություն անիմաստ եմ համարում»,-ասաց նա:  


Նշենք, որ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիների շահերից է բխում ՀՀԿ-«Ելք» կոալիցիան: «ՀՀԿ-«Ելք» կոալիցիան կլինի քաղաքական, այն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության հնարավորությունները` դիմակայելու անխուսափելի մարտահրավերներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ