10:55 , 6 ապրիլ, 2017
«Խորհրդարանական ընտրություններից առաջ լուրեր էին շրջանառվում, որ նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված Բազմասեր Առաքելյանը ընտրություններից հետո նշանակվելու է նույն մարզի մարզպետ, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ նրա մարզպետ դառնալը խիստ կասկածելի է արդեն։
Պատճառն այն է, որ Առաքելյանը ՀՀԿ-ից 8 հազար հոգու համար փող է վերցրել ընտրակաշառք բաժանելու համար, բայց 8 հազար հոգու գումար բաժանելուց հետո է 4495 ձայն է կարողացել ապահովել։
Ստեղծված իրավիճակում Բազմասեր Առաքելյանի՝ մարզպետի բաղձալի պաշտոնին նշանակվելու վերջին հույսը մնացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որի ջերմ հովանավորությունն է վայելում Առաքելյան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։