09:55 , 6 ապրիլ, 2017
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուզբեկստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը կմասնակցի ապրիլի 6-7-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։