Հորդանանի թագավորը Թրամփի հետ մամուլի ասուլիսին կանգնած է եղել փայտե տուփի վրա


02:59 , 6 ապրիլ, 2017

Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մամուլի ասուլիսի ժամանակ փայտե պատվանդանի վրա է կանգնել, որպեսզի հավասարվի Թրամփին՝ տեղեկացնում է Washington Examiner-ը:

Տուփը չի երևացել լրագրողներին, քանի որ գտնվել է ամբիոնի ետևում, սակայն տեսանկարահանման որոշ կադրերում այն երևացել է:

Թրամփի հասակը 188 սմ է, իսկ Աբդալայինը՝ 165 սմ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասակը նույնպես 165 սմ է, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևինը՝ 163 սմ, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայինը՝ 185 սմ: