00:14 , 6 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.Ընդհանուր առմամբ, թափուր տեղերի համար պայքարում է 10 թեկնածու, այդ թվում չորս հայ՝ վերը նշվածներն ու Օնիկ Մեհրաբյանը։
Աղաջանյանը մասնագիտությամբ ինժեներ է։ Նա հայտնի է հայկական արբանյակային հեռուստաալիքի իր քաղաքական թոկ-շոուներով։ Աղաջանյանը քաղաքային խորհրդի շարքերը համալրելու պարագայում մտադիր է ապահովել խորհրդի աշխատանքի թափանցիկությունն ու աջակցել փոքր բիզնեսին։
Գլենդեյլի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը խոստանում է զարգացնել քաղաքի կենտրոնն ու ընդլայնել հասարակական տրանսպորտը։ Զարե Սինանյանի համար սա երկրորդ ժամկետն է լինելու քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: