Միակ կին թեկնածուն, որ ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով
23:54 , 5 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին թեկնածուն «Ելք» դաշինքից է` Մանե Թանդիլյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դա իր համար ուղղակի փաստ է. «Դա արձանագրում է մի բան, որ 5110 մարդ հստակ ցանկացել է, որ «Ելք»-ից հատկապես ես իրենց ձայնը բարձրացնեմ տարբեր հարթակներում»,- ընդգծեց թեկնածուն:
Մեր հարցին, թե արդյո՞ք քարոզարշավի ընթացքում հասկացել է` իր ընտրողներին ինչ հարցեր են հետաքրքրում, Թանդիլյանը պատասխանեց, որ ընտրողների հետ ինքը խոսել է այն մասին, թե ինչպիսի պատգամավոր է պետք ընտրել.
«Քարոզարշավի ընթացքում առաջարկել եմ ընտրել այնպիսի պատգամավոր, ով պայքարելու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու իրավունքների համար, ով դառնալու է յուրաքանչյուրի բողոքի ձայնը պետական բոլոր հարթակներում, ով կանգնելու է յուրաքանչյուր պայքարող քաղաքացու կողքին, լինելու է մշտապես հասանելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հուզող յուրաքանչյուր հարցով: Ես ոչ միայն սա կարող եմ, այլև առաջնային այդ նպատակով եմ մտել քաղաքականություն»,- իր նախընտրական պատգամը հիշեցրեց Թանդիլյանը` հավելելով, թե ուրախ է, որ այդքան մարդ համարել է` ինքը կարող է լինել այդպիսի պատգամավոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: