22:41 , 5 ապրիլ, 2017Այս գերեզմանոցները չեն տարբերվում մնացած հասարակ գերեզմանոցներից, քանի որ բոլորն էլ սարսափելի են թվում: Սակայն ցանկանում ենք Ձեզ ներկայացնել 5 ամենահայտնի գերեզմանոցներն աշխարհում, որոնց անունը լսելիս անգամ մարդիկ փշաքաղվում են:

Սա հին, փարիզյան գերեզմանոց է, որտեղ հանգչում են Օսկար Ուայլդը, Ջիմ Մորիսոնը և Մարսել Մարսոն: Ասում են, որ դրա տարածքում գիշերները թափառում են Հոլոքոստի զոհերի հոգիները և հանգստություն են փնտրում: Ո՞վ գիտի՝ ինչքան այլ հոգիներ էլ են ցանկանում իրենց բաժին հանգստությունը գտնել այստեղ:

Նոր Օռլեանի քաղաքային գերեզմանոցում է գտնվում Մարի Լավոյի՝ 19-րդ դարի կախարդ-թագուհու մարմինը: Տեղի բնակիչները հավատացած են, որ Մարին անգամ գետնի տակից է լսում և կատարում այցելուների խնդրանքները: Բացի այդ՝ ասում են, որ դամբարանների շարքից պարբերաբար լացի ձայներ են լսվում:

Դեկեյտերում գտնվող Գրինվուդի գերեզմանոցի «ամենահայտնի» հոգին վախեցած և զայրացած տղան է, որին տեղի բնակիչներն անվանում են Մայքլ: Նա այցելուների վրա քարեր է նետում և անգամ փորձում է հարվածել նրանց ոտքերին: Բացի տղայից՝ այցելուները ժամանակ առ ժամանակ նկատում են նաև մի թախծոտ աղջկա, որն ամեն անգամ ձեռքով թափահարում է, երբ այցելուները հեռանում են:

Համարվում է, որ Կանզասի Ստալ գերեզմանոցում թաղված է սատանայի որդին, որի մայրը երկրաբնակ է եղել: Տարօրինակ ծեսերն ու գիշերային անհասկանալի կրակները ավելի խորհրդավոր են դարձնում այս երևույթը: Վայրն այնքան սարսափելի է, որ այն նաև անվանում են դարպասներ դեպի դժոխք:

Չիկագոյում գտնվող Հարության գերեզմանոցը ոչ այնքան հանգիստ Արյունոտ Մերիի հանգստյան վայրն է: Ըստ լեգենդի՝ Մերիին սպանել են հենց այս գերեզմանի դարպասների դիմաց: Հիմա Մերին սիստեմատիկ կերպով հայտնվում է ճանապարհին և խնդրում է իրեն ուղեկցել դեպի գերեզմանոցի դարպասները, որտեղ էլ միանգամից անհետանում է: