Պեպեն հրաժարվել է Չինաստան տեղափոխվել՝ հանուն ՊՍԺ-ի կամ «Մանչեսթեր Սիթիի»


22:02 , 5 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.
 «Ռեալի» պաշտպան Պեպեի պայմանագիրն ավարտվում է 2017թ. Հուլիսին, և այն չի երկարաձգվելու: Պեպի ծառայություններով հետաքրքրվում էր չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը», որը նրան առաջարկել է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ: Սկզբում պաշտպանն ընդունել է առաջարկությունը, բայց հետո ընկրկել է ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» կողմից հետաքրքրության մասին:

Պաշտպանը ցանկանում է մասնակցել 2018թ. Աշխարհի առաջնությանը Ռուսաստանում, և Չինաստան տեղափոխումից վախենում է կորցնել իր հիմնական տեղը Պորտուգալիայի հավաքականի կազմում, հաղորդում է Marca-ն: