Ֆրանսիայի ԱԽ-ն Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ռազմական հանցագործություն Է համարում


19:40 , 5 ապրիլ, 2017

 Ֆրանսիայի Անվտանգության խորհուրդը՝ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ, ապրիլի 5-ին քննարկել Է Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը և միջազգային հանրակցությանը կոչ է արել արձագանքել ռազմական հանցագործությանը՝ քիմիական զենքի կիրառմանը:
 «Անվտանգության խորհուրդն իր վրդովմունքը հայտնեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման կապակցությամբ և միջազգային հանրակցությանը կոչ Է անում գնահատական տալ այդ ռազմական հանցագործությանը»,- ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:

 Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4-ին հայտարարել Է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի և 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա: