Պեդրո Ագրամունը Յագլանդին ուղղված պատասխան նամակով հայտարարել է, որ ինքը կապ չունի կոռուպցիոն սկանդալի հետ


18:20 , 5 ապրիլ, 2017

Картинки по запросу Պեդրո ԱգրամունՆամակում վերջինս նույնիսկ պաշտպանում է Լուկա Վոլոնտեին, որը նույնպես անցնում է Ադրբեջանի կողմից ստացված միլիոնավոր դոլարների կաշառքի հետ կապված սկանդալային գործով:

Դե, բնականաբար, մեղավորները իրար «թև ու թիկունք» են, անմեղ թիկնոցը հագել են, իբր ադրբեջանցիներին չեն ճանաչում:

Թե ինչով կավարտվի այս ամենը՝ պատիժ կկրեն, թե կպլստան, այնքան էլ կարևոր չէ մեր համար, այլ ավելի շատ կարևոր է ԵԽ-ի կոնտինգենտի համար: Իսկ ահա արդեն բարձրացված այս աղմուկը կնպաստի, որ նմանատիպ կոռուպցիոն գործարքներից առաջ պատգամավորները հրաժարվեն, քանզի Եվրոպայում փողից ավելի արժեքավոր անունն է: Իսկ Ագրամունտին ու Վոլոնտեին հիմա գլխից կրակելու սպառնալիքով չեն կարող անգամ հակահայակական ու պրոադրբեջանական դիրքորոշում արտահայտելու պատվեր իջեցնել: Նրանք իրենց կպահեն առավելագույնս չեզոք: