Չինացի բժիշկներն արմունկի վրա «աճեցված» ականջի փոխպատվաստում են արել


10:13 , 6 ապրիլ, 2017

Картинки Չինացի վիարբույժներն օրեր առաջ կարողացել են հաջողությամբ ականջի փոխպատվաստում անել, իսկ փոխպատվաստված նոր ականջը նրանք «աճեցրել էին» հիվանդի արմունկի վրա: Հիվանդի խնդրանքով նրա անձնական տվյալները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ նա իր ականջը կորցրել էր ավտովթարի արդյունքում:

Ավտովթարից հետո հիվանդը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների ենթարկվեց, ու բժիշկներին հաջողվեց վերականգնել նրա դեմքը, բայց ականջը վերականգնել չհաջողվեց:Картинки по запросу chi

Նրա պլաստիկ վիրաբույժ Գուո Շուզոնգը լրատվամիջոցների հետ զրուցելիս նշել է. «Ավթովթարի պատճառով նա ոչ միայն զրկվել էր իր ականջից, այլ նաև վնասվել էին նրա ականջի մոտ գտնվող արյան անոթներն ու մաշկի որոշ հատվածները, այդ իսկ պատճառով արհեստական ականջ փոխպատվաստելը լավ միտք չէր: Այսպիսով՝ հիվանդի հետ խորհրդակցելուց հետո մենք որոշեցինք, որ նրա արմունկի վրա պետք է նոր ականջ աճեցնենք»:chinese doctor ear transplant

Վերականգնողական կենտրոնի բժիշկ Շուզոնգը հիվանդի արմունկի մեջ տեղադրեց մաշկը լայնացնող սարք, ապա ականջի սիլիկոնե նմուշ մտցրեց դրա մեջ, որպեսզի մաշկի այդ հատվածը լայնանա ու ստանա ականջի տեսք:

Վիրաբույժն իսկապես լավ ու մանրակրկիտ էր աշխատել, քանի որ, երբ հիվանդը տեսավ իր նոր ականջը, ասաց, որ այն կարծես ճիշտ և ճիշտ իր նախկին ականջը լինի՝ առանց որևէ նշմարելի տարբերության: