«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մտադիր չեն հրաժարվել մրցույթը Կիեւում անցկացնելուց


17:36 , 5 ապրիլ, 2017

 Եվրոպական հեռարձակողների միությունը շարունակում Է Կիևում «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին TASS գործակալությանը հայտնել Է ԵՀՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Գուդմանը:
 Պատասխանելով այն հարցին, թե ԵՀՄ-ն քննարկում Է արդյոք մրցույթը Բեռլին կամ այլ քաղաք տեղափոխելու հնարավորությունը Ուկրաինայի տարածք Ռուսաստանի մասնակից Յուլյա Սամոյլովայի՝ մուտքի արգելքի կապակցությամբ, Գուդմանը պատասխանել Է. «Մենք մեր անդամի՝ Ուկրաինայի ազգային հանրային հեռուստաընկերության հետ միասին կենտրոնացած ենք մայիսին Կիևում դիտարժան «Եվրատեսիլ» երգի մրցույթ անցկացնելու նախապատրաստման վրա, և դա մնում Է մեր գլխավոր գերակայությունը»:
 Դրա հետ մեկտեղ պաշտոնական ներկայացուցիչը հասկանալ Է տվել, որ ԵՀՄ-ում դեռևս չեն ավարտվել Սամոյլովայի՝ Ուկրաինա մուտքի արգելքի հետ կապված խնդիրների լուծման շուրջ անցկացվող բանավեճերը: «Մենք առաջիկա օրերին հետագա հաղորդագրություններ կունենանք (մամուլի համար)»,-խոստացել Է Գուդմանը:
 Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության դիտորդական խորհուրդը Եվրոպական հեռարձակողների միությանը հորդորել Է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը և չխոչընդոտել «Եվրատեսիլ-2017» մրցույթի անցկացմանը: