10 պատմական կերպարներ, որոնք զարմանալիորեն կապված են բարեկամական կապերով


17:28 , 6 ապրիլ, 2017

Եթե Դուք գնաք Ձեր գեների հետքերով, կտեսնենք, որ բոլոր մարդիկ ինչ-որ կերպ կապված են միմյանց։ Սակայն կան մարդիկ, որոնց միջև կապն ավելի սերտ է, և պարզվում է՝ պատմությանը հայտնի ակնառու շատ մարդիկ ևս կապված են նման կապերով։

Արքայադուստր Դիանան և Սարահ Փեյլինը

Արքայադուստր Դիանան աշխատում էր բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների հետ՝ ջանալով օգնել անտուն երեխաներին։ Նրա հեռավոր զարմուհին՝ Սարահ Փեյլինը՝ որպես ԱՄՆ Կառավարության անդամ, ևս բազմաթիվ հանրային ծառայություններ է մատուցել։

Չնայած այս երկու տիկնայք շատ տարբեր են, նրանց ընդհանուր նախահայրն է անգլիացի գաղութաբնակ Ջոհն Լոթրոփը։

Բարաք Օբաման և Ուինսթոն Չերչիլը

Անգլիայի պատմական ծագումնաբանական ընկերության հետազոտողները բացահայտել են նախկին նախագահ Բարաք Օբամայի ու բրիտանացի պետական գործիչ Ուինսթոն Չերչիլի ընդհանուր նախահորը։ Նրանք կարծում են, որ Սեյմուել Հինկլին, ով մահացել է 1662 թվականին, ԱՄՆ նախկին նախագահի ու Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Չերչիլի անգլիացի բարեկամն է։

Աբրահամ Լինքոլնը և Թոմ Հենքսը

Հայտնի դերասան Թոմ Հենքսը մորական կողմից ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի 4 պորտ այն կողմ երրորդ զարմիկն է։

Հիլլարի Քլինթոնը և Մադոննան

Քաղաքական գործիչ Հիլլարի Քլինթոնին ու երգչուհի Մադոննային կապօղ օղակը կանադայաբնակ ֆրանսիացի գաղութաբնակներն են, ովքեր մինչ Միացյալ Նահանգներ տեղափոխվելը հաստատվել էին Քվեբեկում։ Այս կապը տեսել է ծագումնաբան Ռայթվիզները, ով մասնագիտացված է քաղաքական գործիչների ծագումն ուսումնասիրելու ոլորտում։

Սոֆի Լորենը և Բենիտո Մուսսոլինին

Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենի կրտսեր քույրը՝ Մարիա Սիկոլոնը, ամուսնացել է ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսսոլինիի որդու՝ Ռոմանո Մուսսոլինիի հետ։ Մարիայի և Ռոմանոյի դուստրը՝ Ալեսսանդրա Մուսսոլինին, ևս դերասանուհի է ու քաղաքական գործիչ։ Հենց նրա միջոցով էլ Սոֆի Լորենն ու Մուսսոլինիները կապվում են։